Рубрика: Ճամփորդություններ, Պատմություն

Աղավնավանք

Աղավնավանք, 12 — 13-րդ դարերի կիսավեր հայկական վանքային համալիր Հայաստանի Տավուշի մարզի համանուն գյուղում։ Գտնվում է Աղնաբաթ անտառամասում, որն առանձնանում է այստեղ աճող և բարձր գնահատվող կենի (կարմրածառ) ծառատեսակով։ Հիմնադրվել է 1950-ական թթ.-ին ապաբնակեցված Գոգարչին գյուղի վերաբնակիչների համար։ Մինչև 1988 թվականը գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով և կոչվել է Սալահ։ Հետագայում այստեղ վերաբնակեցվել են Ադրբեջանից բռնագաղթված հայերով։ Կան հավաստի պատմական տվյալներ, որ մինչև մոնղոլ-թաթարական արշավանքները այս տարածքը ևս բնակեցված է եղել հայերով, որի վառ ապացույցներն են միջնադարյան եկեղեցին, խաչքարերն ու այլ շինություններ։

Աղավնավանք (Գոշավանք) - Հայկական ժառանգությունը

Оставьте комментарий