Рубрика: Без рубрики

Ե. Չարենց ,,Անքնություն,,

Անգիր սովորել ,,Անքնություն,, բանաստեղծությունը:
Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին.-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա.-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ:

  1. Անհասկանալի բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
    Պայտ֊ձիու, ջորու, էշի սմբակի տակ ամրացվող մետաղյա թիթեղ։
  2. Դուրս գրի՛ր գոյականներ:
    Ձի, պայտ, հող, գիշեր, ուղի, քունք, աշխարհ, մահ։
  3. Դուրս գրի՛ր հոգնակի թվով գործածված գոյականներ:
    Ձիեր, պայտեր։
  4. Քո կարծիքով ինչո՞ւ է բանաստեղծությունը կոչվում ,,Անքնություն,,:
    Հեղինակը այնքան անհանգիստ էր, որ իրեն թվում էր թե գլխում դոփյուն է, ու այդ աղմուկը անքնություն էր առաջացնում այդ պատճառով կոչվում է ,,Անքնություն,,
  5. Քո կարծիքով ի՞նչ առանձնահակտություն ունի այս բանաստեղծությունը:
    Իմ կարծիքով բանաստեղծության  առանձնահակտությունը այն է, որ ամբողջը փոխաբերություն է։

Рубрика: Без рубрики

Խինդ կա հիմա իմ հոգնած սրտում

Խինդ կա հիմա իմ հոգնած սրտում.
Խինդ կա հիմա — այս վառվող արտում:

Հեռու հրով կրակված, երազուն՝
Օրորվում է` հոգնաբեկ ու հասուն…

Քո՜ւյր է հովը` անմարմին ու անշուք,
Երգը նրա — կարոտի մի շշուկ…

Երգ է ասում հասկերին միգամած,
Երգ է ասում` քաղցրաձայն ու կամաց: —

Արտը հրա՛շք է կարծես երազում —
Ու ծփում է` հոգնաբեկ ու հասուն…

Հեղինակի սրտում խինդ ուրախություն կա նա մտածում է ապագայի մասին հուսով է, որ ամենինչ լավ է լինելու արտերը նորից ծաղկելու են, ցորենը աճելու են։