Рубрика: Գրականություն

Ակսել Բակունցի «Սպիտակ ձին »

Կարդա՛ Ակսել Բակունցի «Սպիտակ ձին » պատմվածքի 4,5,6 մասերը:

  1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 
    Ծմակ-անտառ, չարքաշ-տանջալից, ասպանդակ-թամբից կախված ոտնատեղ, սհաթ-ժամացույց, ամեհի-անզուսպ, համետ-փալան:
  2. Համառոտ ներկայացրո՛ւ գյուղացիների զրույցները։ 
    Գյուղացիները խոսում էի պատերազմի մասին, քանի որ այդ ժամանակ առաջին համաշխարհայինի ժամանակներն էր, նաև խոսում էի ձիերի մասին և բոլորն էլ չեի ուզում իրանց ձիուն հանձնեն պատերազմի համար։
  3. Առանձնացրո՛ւ սպիտակ ձիու նկարագրության հատվածը։ 
    Հեռվից խաղալով և խայտալով վազում էր սպիտակ ձին, քամին փռփռացնում էր բաշը և ձին լայն կրծքով ճեղքում էր լեռնային օդի սառն ալիքները։ Փոշի չէր բարձրանում գետնից և թվում էր, թե ձիու արագավազ ոտները չեն դիպչում գետնին, և պայտերը զրնգում են օդի մեջ։ Արևը դեմից էր և արևը ոսկևորել էր ձիու մարմար ճակատը, արծաթաձույլ ասպանդակները և պողպատյա սանձը։
  4. 6-րդ հատվածից առանձնացրո՛ւ քեզ դուր եկած նկարագրությունը։ 
    Նրանք իջնում էին բարձր լեռներից, որոնց գոգերում, ինչպես լեռնային արծվի բները, ծվարել են քարակոփ գյուղերը։ Նրանք ելնում էին մթին ձորերից, ուր խավար խեղճություն կար։ Նրանք գալիս էին բարձրավանդակի տափարակից, որի մեջտեղը ադամանդի նման ջինջ լիճն էր, եղեգների երիզով, քարոտ ափին՝ հին գյուղը, որի կիսավեր վանքը քարափից ցոլք էր գցում ջրերի վրա և թվում էր, թե ջրերի տակ սուզվել է մի մեռած վանք, ու սպիտակ բաղերը գիշերում են նրա մռայլ խորաններում։
  5. Գրի՛ր քո կարծիքը Սիմոնի արարքի վերաբերյալ։
    Սիմոնի արարքը շատ դաժան և անընդունելի է ինձ համար, բայց նա դա միայն արել է, քանի որ շատ էր սիրում և կապված էր իր ձիու հետ և չեր ուզում նրան կորցնել։ Նա և իր ընտանքը կապված էի ձիու հետ հաստատ այդ արարքը շատ դժվար էր և Սիմոնի համար և նաև ձիու, որովհետև ձին զգում էր դավաճանություն իր սիրելի մարդու կողմից։
Рубрика: Գրականություն

Մթնաձոր

Կարդա՛ Բակունցի ,,Մթնաձոր,, պատմվածքը և պատասխանի՛ր հարցերին։ 

1․Անծանոթ բառերը դուրս գրի՛ր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Թավուտ-խիտ թփերով ու մացառներով պատված տեղ, բրածո-փորելով հանված, բերդան-հին տիպի միալից հրացան, :
2․Նկարագրի՛ր Մթնաձորի բնությունը, կենդանական աշխարհը:
Հեղինակը Մթնաձորը շատ գեղեցիկ նկարագրում էր և ասում էր, որ այնտեղ ոչ մի մարդու ոտք չի դրվել անտառև կենդանիները իրանց շատ ազատ և հանգիստ են զգում Մթնաձորում։ Մթնաձորի սարերը բարձր են ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին։
3․Բնութագրի՛ր Պանինին, ի՞նչ էին պատմում նրա մասին, ինչպիսի՞ն էր նա իրականում:
Պանինը անտառի անտառապահն էր և նաև որսորդ էր։ Վեց շուն ուներ, մեկը մյուսից կատաղի։ Շների հետ որսի էր գնում Մթնաձոր։ Նա շատ էր սիրում որս անել դա իրա կյանքի մի մասն էր, բայց նա երբեք իր որսած մսից չեր ուտում այլ կերակրում էր իր շներին։ Նրա մասին կային խոսակցություներ, որ նա սպա է եղել և մարդ է սպանել՝ նաև իր կնոջը։
4․Ավու հետ պատահածի համար ո՞ւմ կամ ի՞նչն ես մեղավոր համարում:
Ավին լավ որսորդ էր։ Տան ապրուստի մի մասը նա որսով էր հոգում։ Ես երկուսին էլ մեղավոր եմ համարում, քանի որ Ավին չպետք է գողություն աներ, իսկ Պանինն էլ չպետք է այդքան դաժան վարվեր կենդանու հետ, քանի որ անտառի և ոչ մի արջ Պանինի տուգանքի գինը չուներ։

Рубрика: Գրականություն

Սպիտակ ձին

Կարդա՛ Ակսել Բակունցի «Սպիտակ ձին »պատմվածքի 1, 2, 3 մասերը:

Դուրս բեր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
չվան-պարան, խլշել-ուշադրությունը սրել՝ լարել,
Ինչպես ես հասկանում «քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին» և «ծայրը ծայրին հասցնել» արտահայտությունները :
«քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին»-նեղվել, ծանր իրավիճակը հոգս է մարդու համար։;

«ծայրը ծայրին հասցնել»- մի կերպ գործը ավարտին հասցնել։

Рубрика: Հայոց լեզու, Գրականություն

ԻՆՉՊԵՍ ՆՈՐՈԳԵԼ ԱՇԽԱՐՀԸ: Գարսիա Մարկես

Կարդում եմ- ընտրությամբ որևէ փոսքր ստեղծագործության ընթերցում, վերլուծություն։ 

Գարսիա Մարկեսի՝ ԻՆՉՊԵՍ ՆՈՐՈԳԵԼ ԱՇԽԱՐՀԸ

Ստեղծագործության մեջ ասվում էր, որ աշխարհը կազմված է մարդկանցից, ամեն մեկն էլ ստեղծում, փրկում, վերականգնում է աշխարհը և ամեն ինչ կախված է մարդկանցից։ Ստեղծագործության վերջին նախադասությունը կարծում եմ ուզում էր ասել, որ եթե ճանաչես մարդուն, կճանաչես նաև աշխարհը։

Рубрика: Գրականություն

Ներսես Շնորհալի․Զարթիք փառք իմ

Զարթիք փառք իմ, զարթիք.
և ես զարթեաց առաւօտուց. ալելուիա:

Զարթիք ընդ զուարթունս,
Մանկունք վերինն Սիոնի. ալելուիա:

Զարթիք որդիք լուսոյ
Ի յօրհնութիւն Հօրն լուսոյ. ալելուիա:

Զարթիք փրկեալք արեամբ
Եվ տուք ըզփառս փրկողին. ալելուիա:

Զարթիք փառք իմ, զարթիք

Զարթիք նոր ժողովուրդք
Նոր երգս առեալ նորոգողին. ալելուիա:

Զարթիք հարսունք հոգւով
Սպասեալք գալոյ սուրբ փեսային. ալելուիա:

Աշխարհաբար

Արթուն կացեք ինձ փառավորողներ, զարթնեք. և ես զորավոր կլինեմ առավոտից։

Արթուն կացեք հրեշտակների հետ, Վերին Սիոնի մանուկներ։

Արթուն եղեք, լույսի որդիք՝ օրհնելու Լույսի Հորը։

Արթուն կացեք, արյամբ փրկվածներ, և փառք տվեք Փրկողին։

Զարթնեք, նոր ժողովուրդներ՝ նոր երգ ձոնելով Նորոգողին։

Զարթուն եղեք հոգով, Սուրբ Փեսայի գալուն սպասող հարսներ։

Աղբյուրը

Անեղանելիդ Աստված, Հայր ամենակալ,

Ընկալ զաղաչանըս մեր քոց պաշտոնեից:

Ի Հորե ծագումն անճառ, արեգակն արդար,

Ծագեա ի հանձինըս մեր, զլոյդս ողորմութեան:

Ի Հորե բըղխեալ Հոգի, աղբյուր բարութեան,

Լուսով քով լըցո ըզմեզ հայսմ առավոտուս:

Էրկինք եւ երկիր, եկայք ողբացեք եղկելի զանձն իմ:

Ընտրեցի ըզչարն. ընկալայ կամաւ ըզհոյլըս մեղաց:

Տէր, ողորմեա, Տէր, ողորմեա, Տէր, ողորմեա:

Զարթիք նոր ժողովուրդք

Նոր երգս առեալ նորոգողին. ալելուիա:

Զարթիք հարսունք հոգւով սպասեալք

Գալոյ սուրբ փեսային. ալելուիա:

Рубрика: Գրականություն

Կարդում ենք Սահյան

Նեղվում եմ

Նեղվում եմ, խփում են կրծքիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ, 
Ներում եմ, նստում են գլխիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
     
Առնում են ու ետ չեն տալիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Մեռնում եմ, երբ ուշ են գալիս, 
Ես զոհ եմ, իրենք են դժգոհ։

1. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը։ 

Հեղինակը բանաստեղծությունով ուզում էր ասել, որ նա ինչ անում է մարդիկ մեկ է դժգոհ են, չեն գնահատում իրեն և իրար արարքները։

2. Ի՞նչն է նեղություն պատճառում հեղինակին։ 

Հեղինակին նեղություն է պատճառում իր չգնահատված վիճակը։

Կգամ 

Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ:
Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ,
Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի,
Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,
Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ
Մենության մեջ լացող երգիդ վրա:

Եթե մինչև անգամ
Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես
Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ,
Եթե մինչև անգամ հողս մաղած լինես,
Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես,
Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես,
Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից…
Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք,
Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա:

Եթե մինչև անգամ հազար սարի ետև
Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ,
Տքնած-տանջված լինեմ, միևնույն է, կգամ,
Ինչ էլ լինի, կգամ, չկանչես էլ, կգամ,
Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ
Անակնկալ դարձիս իրողությամբ—
Քո տան ու քո հոգու տարողությամբ,
Երազներիդ, կյանքիդ տևողությամբ:
Կգամ և կդառնամ գտած բախտի ժպիտ
Եվ հավատի ժպիտ` տառապանքից մաշված,
Արտասուքից խաշված դեմքիդ վրա:

Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի,
Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի,
Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի,
Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ:
Գետնի տակից կգամ,
Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ,
Կգամ ու թափ կտամ
Հարդագողի փոշին շեմքիդ վրա:

1. Ի՞նչ է ուզում ասել հեղինակը։ 

Կարծում եմ այս բանաստեղծությունը սիրո և հնարավոր է և հայրենիքի մասին է։ Հեղինակը ուզում էր ասել, որ ինչ էլ լինի մեկ ա կգա իր սիրած աղջկա մոտ կամ էլ կգա իր հայրենի հողին;

2. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր։ 

Վերհուշ-մտաբերվող հուշ՝ հիշողություն:

3. Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած տողերը։ 

Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի,
Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի,
Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի,
Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ:
Գետնի տակից կգամ,
Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ,
Կգամ ու թափ կտամ
Հարդագողի փոշին շեմքիդ վրա:


Փնտրում ես դու ինչ-որ հանցանք,
Հեգնում ես ինձ ու չես ներում,
Բայց կա ինչ-որ մի կարեկցանք
Քո հեգնական ժպիտներում:

Հեգնում ես ինձ ու նախատում,
Բորբոքում ես կռիվ ու վեճ,
Բայց կա ինչ-որ մի քաղցրություն
Քո դառնագին խոսքերի մեջ:

Ա՜խ, հոնքերդ ես հաճախ կիտում,
Նայում ես ինձ այնպես մռայլ,
Բայց կա ինչ-որ քնքշություն
Քո անողոք դեմքի վրա:

Հաճախ այնպես խայթում ես դու,
Սրտիս այնպես վիշտ ես բերում,
Բայց կա ինչ-որ մտերմություն
Քո այդ օտար հայացքներում:

Մերթ փարվում ես ինձ հովի պես,
Մերթ հողմի պես ինձ չարչարում,
Ա՜խ, երբ այդպես շոյել գիտես,
Էլ ինչո՞ւ ես ցավ պատճառում:

1. Մգեցված բառերը բացատրի՛ր։ 

2. Ներկայացրո՛ւ տրամադրության, զգացումների փոփոխությունները։ 

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։

Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։

Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։

1. Ո՞րն է հեղինակի ասելիքը։ 

2. Գրի՛ր քո կարծիքը ,,Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է,, ասույթի վերաբերյալ։ 

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,
Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։

Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,
Եվ ինձ թվում է՝ մեծ ու անպարտ եմ,
Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ
Դեռ թիապարտ եմ։

Մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում,
Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,
Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,
Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։

Հավիտենության լծորդն եմ անդուլ,
Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,
Փոթորիկներ են եռում հատակիս,
Թեև երեսից այսպես հանդարտ եմ։

Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,
Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ…
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։

1. Առանձնացրո՛ւ և բացատրիր անհասկանալի բառերը։ 

2. Ներկայացրե՛ք բանաստեղծության ասելիքը։ 

3. Գրե՛ք ստեղծագործական աշխատանք ,,Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,,։

Рубрика: Գրականություն

Փոքրիկ դրախտ

Երջանկության ձեւերը շատ տարբեր են, ու պետք չէ զարմանալ, որ գեներալ Օրանգուի ղեկավարած երկրի բնակիչները երջանիկ են այն օրվանից, երբ նրանց արյան մեջ ընկնում են ոսկե ձկնիկները: Կոպիտ ասած, այդ ձկնիկերը ոսկե չեն, այլ ընդամենը ոսկեգույն, սակայն բավական է տեսնել, թե ինչպես են նրանք փայլում ու ինչ կայտառ են, եւ դու ցանկանում ես ունենալ նրանցից: Իշխանությունն անմիջապես հասկացավ դա, երբ ինչ — որ մի բնագետ որսաց առաջին ձկնիկներին, ու նրանք սկսեցին արագորեն բազմանալ բարենպաստ պայմաններում:

Մասնագետներին հայտնի «Z-8» ոսկե ձկնիկը չափազանց փոքր է. պատկերացրեք հավը ճանճի չափերով, ոսկե ձկնիկը այդ հավի մեծության է: Այդ պատճառով, երբ լրանում է երկրի բնակիչների տասնութ տարին, առանց դժվարության ներարկում են ձկնիկները նրանց արյան մեջ. նշված տարիքը եւ ներարկման գործողությունը սահմանված են օրենքով:

Այսպիսով, բոլոր երիտասարդներն ու աղջիկներն անհամբերությամբ սպասում են այն օրվան, երբ կթողնեն իրենց այդ հատուկ բժշկական կենտրոններից մեկը. նրանք գալիս են այնտեղ իրենց ընտանիքների ուղեկցությամբ: Ձեռքի երակներին միացնում են փողակը, այն թափանցիկ երակի մասն է` լի ֆիզիոլոգիական լուծույթով, որտեղ հետո բաց են թողնում քսան ոսկե ձկնիկներ: Երջանիկը ու նրա ընտանիքը վայելում են ոսկե ձկնիկների խաղերը անոթի մեջ, մինչեւ որ նրանք, մեկը մյուսի հետեւից, արդեն անշարժ եւ կարծես թե վախեցած, լույսի փոքրիկ ցոլքերով մտնում են երակի մեջ: Կես ժամում քաղաքացին ստանում է ոսկե ձկնիկների մի ամբողջ վտառ, ապա հեռանում է, որպեսզի հանդիսավորությամբ նշի իրեն հասած երջանկությունը:

Եթե ավելի ուշադիր դիտենք, կտեսնենք, որ երկրի բնակիչները երջանիկ են առավելապես երեւակայության շնորհիվ, քան իրականության հետ ուղղակի շփման:

Տեսնել ոսկե ձկնիկներին ներարկելուց հետո արդեն հնարավոր չէ, ամեն ոք գիտի` նրանք անդադար անցնում են երակների ու զարկերակների հսկա ծառով ու յուրաքանչյուրին վերջին րոպեներին քնից առաջ թվում է, թե իր փակված կոպերի բաժակներում երեւում են ու անհետանում այս շողարձակող կայծերը, որոնք առանձնանում են իրենց փայլով գետերի ու գետակների կարմիր ֆոնին, որոնցով նրանք շարժվում են:

Մշտապես հատուկ հուզմունք է ծնում միտքը այն մասին, որ քսան ոսկե ձկնիկները նույն պահին սկսում են բազմանալ, այդ պատճառով էլ երկրի բնակիչը պատկերացնում է նրանց` անթիվ ու փայլուն, սեփական մարմնի բոլոր մասերում. ինչպես են նրանք սպրդում գլխում, ինչպես են հոսում մատների ծայրերը, ինչպես են կուտակվում կոնքային մեծ զարկերակներում, լծային արյունադարձ երակում կամ ինչպես են իրենց անհավանական ճկունությամբ թափանցում ամենաթաքուն անկյունները մարմնի:

Ներքին այդ հայացքի ամենամեծ ուրախությունն ապահովում է ոսկե ձկնիկների պատկերների փուլային անցումը սրտի միջով, քանի որ այնտեղ կան երեւի թեք ոլորաններ, լճակներ ու սրընթաց հոսանքներ` հարմար խաղի ու միմյանց հետ շփվելու համար, եւ իհարկե, հատկապես այս մեծ ու աղմկոտ նավահանգստում են ծանոթանում ոսկե ձկնիկները, ընտրում են զույգեր ու միավորում իրենց ճակատագրերը:

Երբ պատանին կամ աղջիկը սիրահարվում են, նրանք մշտապես համոզված են, որ տղայի (կամ աղջկա) սրտում մի ոսկե ձկնիկ գտավ իր զույգին: Մի քանիսը նույնիսկ խուտուտ հիշեցնող զգացումը բացատրում են համապատասխան վայրերում ոսկե ձկնիկների զույգմամբ:

Կյանքի գլխավոր ռիթմերը արտաքնապես համընկնում են նույն ռիթմերին` արդեն նրանց ներսում. հնարավո՞ր է արդյոք պատկերացնել երջանկությունը` լի առավել ներդաշնակությամբ: Պատկերը մռայլում է սոսկ այն հանգամանքը, որ ժամանակ առ ժամանակ ոսկե ձկնիկներից որեւէ մեկը մեռնում է: Ու թեպետ ապրում են նրանք երկար, միեւնույն է գալիս է մի օր, երբ նրանցից մեկը մահանում է, ու մարմինը նրա` արյան հմայական շարժումներով, ի վերջո, խցանում է անցումը զարկերակից երակ կամ երակից որեւէ անոթ:

Երկրի բնակիչներին քաջ հայտնի են ախտանիշները, որոնք, ընդհանուր առմամբ, շատ պարզ են. դժվարանում է շնչելը, ու երբեմն պտտվում է նաեւ գլուխը: Եթե այս երեւույթը տեղի է ունենում, ապա անմիջապես հանում են ներարկման սրվակը. որոնք պահում են տանը հատկապես այսպիսի դեպքերի համար: Սրվակի պարունակության ազդեցությունից մեռած ձկնիկը հաշված րոպեների ընթացքում ներծծվում է, ու նորից կարգավորվում է արյան շրջանառությունը:

Յուրաքանչյուրին պաշտոնապես թույլատրված է օգտագործել ամիսը երեք սրվակ` հաշվի առնելով, որ ոսկե ձկնիկները բազմանում են շատ արագ, ու ժամանակի ընթացքում նրանց մահերի քանակը նույնպես աճում է:

Գեներալ Օրանգուի իշխանությունը սրվակի արժեքը սահմանել է քսան դոլլար, որը տարվա ընթացքում երկրին մի քանի միլիոն եկամուտ է բերելու:

Եթե արտասահմանցի դիտորդները որակում են այն որպես ծանր հարկ, ապա երկրի բնակիչները այլ կերպ են ընդունում այս ամենը, քանի որ յուրաքանչյուր սրվակ վերադարձնում է նրանց երջանկությունը, իսկ վճարել երջանկության համար միանգամայն արդարացի է:

Երբ խոսք է գնում աղքատ ընտանիքների մասին, որը հաճախ է պատահում, իշխանությունը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել սրվակները ապառիկով, վերջում բռնագանձելով կրկնակի, որը լիովին տրամաբանական է:

Եթե այս հարմարավետ պայմաններից հետո էլ ինչ — որ մեկը մնում է առանց սրվակների, նա կարող է դիմել գերհաջողակ սեւ շուկային, որին իշխանությունը, ըմբռնելով մարդկանց կարիքները ու ցանկանալով օգնել նրանց, թույլատրում է ծաղկել` հանուն ժողովրդի ու մի քանի գնդապետների բարօրության:

Ի վերջո, ի՞նչ նշանակություն ունի աղքատությունը, երբ հայտնի է, որ բոլորն ունեն ոսկե ձկնիկներ, ու ոսկե ձկնիկներ կստանան բոլոր սերունդները` մեկը մյուսի հետեւից, եւ կրկին ու կրկին կլինեն տոնակատարություններ, կլինեն պարեր, կլինեն երգեր:

1.Ընտրե՛ք այն միտքը, որը ,ձեր կարծիքով, արտահայտում է ստեղծագործության գաղափարը:

Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը.

իշխանությունները հոգ էին տանում ժողովրդի մասին,

իշխանությունները լուծել էին աղքատության խնդիրը,

այս պետությունը հիմնված էր խաբեության վրա,

իշխանությունը գտել էր երջանիկ լինելու գաղտնիքը:

2. Ի՞նչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում ,,Փոքրիկ դրախտ,, :

3.Ցույց տվե՛ք ստեղծագործության գաղափարի կապը վերնագրի հետ:

4. Բացատրի՛ր միտքը՝ Եթե ավելի ուշադիր դիտենք, կտեսնենք, որ երկրի բնակիչները երջանիկ են առավելապես երեւակայության շնորհիվ, քան իրականության հետ ուղղակի շփման:

Կարծում եմ, որ սա մարդկանց մասին է ովքեր ապրում են իրանց երևակայություներում և այդ պատճառով էլ երջանիկ են և այդ խաբեությունը նրանց դուր էր գալիս և ուրախեցնում էր։

5. Ո՞րն է հեղինակի ասելիքը, ձեր կարծիքը ասելիքի վերաբերյալ:

Կարծում եմ, հեղինակի ասելիքը այն մարդկանց մասին է ովքեր զբաղվում են ինքնախաբեությամբ և ապրում են իրանց երևակայություներում։

Рубрика: Գրականություն

Հաստլիկն ու նիհարը

Կարդա՛ ,,Հաստլիկն ու նիհարը,, պատմվածքը: 

1․Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 

գիմնազիստ-գիմնազիայի աշակերտ, ակնածանք-ակնածելը։
Բնութագրի՛ր հաստլիկին: 

Հաստլիկը հարուստ, բայց միևնույն ժամանական շատ հասարակ մարդ էր։ Հաստլիկը ընկերասեր և կարծում եմ լավ մարդ էր։


Բնութագրի՛ր նիհարին:

Նիհարը իմանալով, որ վաղեմի ընկերը լավ աշխատանք ունի, հարուստ է սկսեց նախանձել նրան և սարկաստիկ վերաբերվել նրա ասածներին, քանի որ նա այդքան էլ լավ աշխատանք չուներ։

Рубрика: Գրականություն

Ռիչարդ Բախ․ բանաստեղծություններ

Կա հետաքրքիր զվարճանք. կկոցիր աչքերդ
և ստեղծված խավարում
Ասա ինքդ քեզ.
Ես հրաշագործ եմ և հիմա`
Բացելով աչքերս, կտեսնեմ իմ իսկ ստեղծած աշխարհը,
Որի այդպիսին լինելու համար ես, միայն ես եմ պատասխան տալու:
Իսկ հիմա դանդաղ բացիր աչքերդ,
Ինչպես բարձրացնում են թատերական վարագույրը:
Դե իհարկե, ահա նա`
Քո աշխարհը,
Հենց այնպիսին, ինչպիսին դու նրան ստեղծել ես:

***
Եթե դու ցանկանում ես հանդիպել Նրան,
Ով ընդունակ է հարթելու
Յուրաքանչյուր իրավիճակ,
Որը քեզ համար տհաճ է,
Ով կարող է քեզ երջանկացնել`
Անկախ նրանից, թե ինչ են խոսում կամ մտածում ուրիշները,
Նայիր հայելուն
Եվ ասա կախարդական բառը.
— Ողջո´ւյն …

Բանաստեղծությունը ինձ շատ դուր եկան, այն նրա մասին էր, որ եթե կյանքումդ ուզում եմ ինչ որ բանի հասնել չպետք է նստես և սպասես, որ մի օր ինչ որ մեկը դա քանի քո փոխարեն, այլ դու պետք է դա անես քո համար և կապ չունի թե մարդիկ ինչ կասեն և դու ես միակը ով քեզ կարող է երջանկացնես։

Рубрика: Գրականություն

Հրանտ Մաթևոսյան․ ,,Ծառերը,,

Կարդա՛ Հրանտ Մաթևոսյանի ,,Ծառերը,, պատմվածքը:
1. Լավը չես, մեջդ վրեժ չկա. մեկնաբանի՛ր միտքը:

Կարծում եմ, այս արտահայտությամբ հեղինակը ցանկանում էր մեզ հասցնել, որ եթե վրեժով լցված չես լավ չես՝ խեղճ ես, իսկ ես համաձայն չեմ այս մտքի հետ, քանի վրեժը և չարությունը միշտ չէ, որ լավ է։
2. Մեկնաբանի՛ր միտքը. Մարդ չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի, որ թքեն:

Կարծում եմ այլ միտքը այն մասին էր, որ մարդ այնքան բարի, հանդուրժող լինի, որ նստեն գլխիդ և ոչ էլ այնքան կոպիտ, սառը, որ ոչ մեկ չուզենան մի բառ հետը փոխանակել։ Պետք է հավասարակշռված լինել քաղցր, բարի և նաև կոպիտ և զգոն։
3. Խիղճ- խեղճություն. գրի՛ր կարծիքիդ, ի՞նչ են նշանակում բառերը, ինչո՞վ են տարբերվում:

Խիղճ-վարքագծի բարոյական պատասխանատվության զգացում։

խեղճություն-խեղճ լինել
4. Ո՞ր միտքը դու կառանձնացնես:

Ասում ես խիղճ, բայց խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ — երբ գազանի մեջ է: Քոնը խիղճ չի, խեղճություն է: