Рубрика: Պատմություն 9

Վանի Աշխարհակալ տերությունը. Արգիշտի 1-ին: Սարդուրի 2-րդ

Արգիշտի I-ի օրոք Վանի տերությունն ընդգրկում էր Ուրմիա լճի հարավային ափերից մինչև Ջավախք գավառն ընկած տարածքը, Սևանա լճի ավազանից և Կուր հետից մինչև Մելիտեա և Թաբալ երկրները, Մասիուս և Կորդվաց լեռներից մինչև Ճորոխի ավազանը:

Սարդուրի II-ի օրոք Վանի տերությունն հյուսիսում հասնում էր Սև ծով՝ ներառելով Կուլխա երկիրը: Տերության հյուսիսարևելյան սահմանը հասնում էր Կուր գետին: Արևելքում տերության սահմանը հասնում էր Կասպից ծով, իսկ արևմուտքում՝ Փոքր Ասիա: Սարդուրի II-ը հարավում վերագրավեց Բաբելոնիան՝ ամրապնդելով սահմանը մինչև Պարսից ծոց, իսկ հարավ-արևմուտքում տիրեց Դամասկոսի թագավորությանը:

Արգիշտի 1-ի (Մ․թ․ա, 786) օրոք շատ կարևոր հենակետեր-քաղաքներ կառուցվեցին, նա հիմնեց բազմաթիվ նոր բնակավայրեր, դրանցից նշանավորը Էրեբունին էր (Ք․ա․ 782թ), և արդեն հետագայում Երևանը։ Դրանից վեց տարի անց նա Արարատյան դաշտում հիմնեց Արգիշտիխինիլին և դրանք դարձան հյուսիսային գլխավոր հենակետերը։

Նա, պայքարելով Ասորեստանի դեմ, իր գերիշխանությունն է հաստատում տարածաշրջանում։ Վանի թագավորությունը դառնում է առաջավոր Ասիայի հզորագույն տերությունը։

Ասորեստացիները արձանագրում են՝ <<Արգիշտի Ուրարտացու անունը ահարկու է որպես ծանր հողմ>> Ք․ա 782թ․-ին նա կառուցում է Էրեբունի քաղաքը։ <<Ես Արգիշտիս, Մենուայի որդին, որ հայակապ ամրոցը կառուցեցի և հաստատեցի Էրեբունի անունը>> Ք․ա 776թ․-ին հիմնադրեց Արգիշտիխիլի քաղաքը, որը հետագայում դարձավ Վանի թագավորության ռազմական, քաղաքական և տնտեսական կենտրոններից մեկը։

Рубрика: Պատմություն 9

Հայկական լեռնաշխարհը

Հայկական լեռնաշխարհ, ֆիզիկաաշխարհագրական տարածք, հայ ժողովրդի բնօրրան։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Իրանական և Փոքրասիական սարահարթների միջև։ Հյուսիսում Կովկասյան լեռներն են և Սև ծովը, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը։ Ե Մասնավորապես, Հայկական լեռնաշխարհը ֆիզիկաաշխարհագրական առանձին ռեգիոն է, որն իր մեջ ընդգրկում է մի շարք մասեր, այդ թվում Հայկական բարձրավանդակը, որը զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասը։

Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում և մասամբ հյուսիսում Մեծ Կովկասյան լեռնաշղթան է, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը, արևելքում՝ Կուր-Արաքսյան դաշտավայրը, որը հարում է Կասպից ծովին, հյուսիս-արևմուտքում և մասամբ, հյուսիսում՝ Սև ծովը, իսկ հարավ-արևմուտքում՝ Միջերկրական ծովի ափամերձ լեռնաշղթաները։

Կան նաև բազմաթիվ հանգած հրաբուխներ։ Այստեղ է Առաջավոր Ասիայի միակ գործող հրաբուխը՝ Թոնդրակը կամ Թոնդուրեկը՝ Ծաղկանց լեռներում։ Հրաբխային ակտիվություն, սակայն, դրսևորել են շատ լեռներ։ Օրինակ՝ Վանա լճի արևմտյան ափին բարձրացող Նեմրութ լեռան վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1441 թվականին։ Այժմ նրա խառնարանում լիճ է գոյացել, որն իր մեծությամբ աշխարհի ամենամեծ խառնարանային լճերից է։

Рубрика: Պատմություն 9

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը:

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվել է 1915 թվականի մայիսի 24-ի ֆրանս-բրիտանա-ռուսական համատեղ Հռչակագրի հրապարակմամբ և վերսկսվել 1965 թվականից, երբ Ուրուգվայը պետականորեն առաջինը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

Սկսած 1915 թվականից տարբեր պետություններ ընդունել են բանաձևեր, որոնք դատապարտում են հայերի կոտորածը։

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվել է 1915 թվականի մայիսի 24-ի ֆրանս-բրիտանա-ռուսական համատեղ Հռչակագրի հրապարակմամբ և վերսկսվել 1965 թվականից, երբ Ուրուգվայը պետականորեն առաջինը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

Սկսած 1915 թվականից տարբեր պետություններ ընդունել են բանաձևեր, որոնք դատապարտում են հայերի կոտորածը։

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ և միջազգային կազմակերպություննր։ Պաշտոնապես առաջինն ընդունել է Ուրու

գվայը 1965 թվականին։Իսկ 2021 թվականի Ապրիլի 24 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս պաշտոնապես ընդունեց Հայոց ցեղասպանությունը։Առաջին անգամ օգտագործելով 《Հայոց ցեղասպանություն》 եզրույթը։

Ասել է Ջո Բայդենը՝ «Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց կյանքը, ովքեր զոհվել են Օսմանյան դարաշրջանի Հայոց ցեղասպանության ժամանակ և հանձն ենք առնում կանխել նման վայրագության կրկնությունը»։

Ավստրիայի խորհրդարանի բոլոր վեց խմբակցությունները 2015 թվականի ապրիլի 22-ին մեկ րոպե լռությունից հետո ընդունել են համատեղ հայտարարություն՝ ճանաչելով ու դատապարտելով Հայոց ցեղասպանությունը։

Բուլղարիայի խորհրդարանը ձայների 157 կողմ և 36 դեմ հարաբերակցությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, ուր մասնավորապես նշված է, որ խորհրդարանը ճանաչում է 1915-1922 թվականներին Օսմանյան կայսրության՝ հայ ժողովրդի նկատմամբ գործած ցեղասպանությունը։ Բուլղարիայի խորհդարանը նաև ապրիլի 24-ը հռչակել է «հայ զոհերի հիշատակի օր»։

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը խորհրդարանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է. «Պետք է ճանաչել ցեղասպանությունը, որին ենթարկվեցին հայերը»

2019 թվականի ապրիլի 10-ին Իտալիայի խորհրդարանը 382 կողմ ձայնով հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:

Եվ շատ այլ երկրներ նույնպես ընդունեցին Հայոց ցեղասպանության ճանաչումը օրինակ՝ Գերմանիան, Դանիան, Բուլղարիան, Լեհաստանը, Կանադան և այլն:

Рубрика: Պատմություն 9

Խորհրդային Հայաստանը և հայկական Սփյուռքը 1945-1991թթ․

Խորհրդային Հայաստանը և հայկական սփյուռքը 1945-1991թթ.եղել են հետպատերազմյան վերականգնումը, Խորհրդային Հայաստանում սոցիալիստական հասարակության կառուցումը և աշխարհասփյուռ հայության արտագաղթը ընդգրկող ժամանակաշրջան:

Հետպատերազմյան վերականգնումը Խորհրդային Հայաստանում. Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Խորհրդային Հայաստանը բախվեց ավերված ենթակառուցվածքի վերականգնման, տնտեսության վերականգնման և սոցիալական կայունության ապահովման խնդրին: Այս տարիները բնութագրվում էին նաև արդյունաբերականացմամբ և կոլեկտիվացմամբ ։

Մշակույթի և հասարակության խորհրդայնացում. Խորհրդային Հայաստանում սոցիալիստական հասարակության կառուցման շրջանակներում տեղի է ունեցել մշակույթի և կրթության խորհրդայնացում: Սա ներառում էր խորհրդային կրթական հաստատությունների ստեղծում, սոցիալիստական գաղափարների քարոզչություն և նոր հասարակական կարգի ձևավորում ։

Հայկական սփյուռքի քանակը կազմում է մոտ 8-9 միլիոն մարդ։

Նշված թվերը խոշորացված հաշվարկի արդյունք են և ներառում են հայկական ծագմամբ անձանց և կիսով չափ հայերին։ Անգամ առավելագույն գնահատականներով (Հայաստան և Արցախ՝ 3,000.0 հազար, Ռուսաստան՝ 2,500.0 հազար, ԱՄՆ՝ 1,500.0 հազար, Ֆրանսիա՝ 800.0 հազար, այլ երկրներ՝ ոչ ավելի, քան 2,000.0 հազար) թվաքանակը չի հասնում 10 միլիոնի։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության իշխանությունները ձգտել են վերջնականապես ճնշել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը և վերջ տալ Հայկական հարցի լուծմանն ուղղված միջազգային դիվանագիտության ջանքերին։ Այդ նպատակով նրանց կողմից 1915 թվականին Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և երկրի այլ վայրերում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության և բռնագաղթի քաղաքականության արդյունքում սպանվեց շուրջ 1,5 միլիոն հայ։ Պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո (1918) բռնագաղթը վերապրած հայությունը սկսեց վերադառնալ հայրենիք, նախ և առաջ ազատագրված Կիլիկիա։