Рубрика: Без рубрики

Կուզեի լինել

Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է մանրավաճառը. <<Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»- կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառնալու:Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու կանչել. ՙԱսե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»:Երբ իրիկունները  վերադառնում եմ դպրոցից, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում:Բահը ձեռքին` անում է այն, ինչ որ սիրտն  ուզում է` փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր:Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստ փայտը ձեռքին:Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում` ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի` մեկ հատիկ կարմիր աչքով:Իսկ պահապանի ձեռքին երերում է  լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում:Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:  
Հեղինակ՝ Ռուբինդրաթ Թագոր

  1. Գրի՛ր տրված բառերի բացատրությունը: 

Մանրավաճառ-մանր իրեր վաճառող առևտրական

բնավ-ամենևին   

պարտիզպան-պարտեզ պահող՝ մշակող

պարտեզ- այգի

լապտեր-ապակյա անոթ, որի մեջ դնում են լույսի աղբյուրը 

երերալ-տատանվել


2. Ինչից էր դժգոհ տղան: Ո՞ր հատվածներից է դա երևում:

Տղան դժգոհում էր մանրավաճառի, պարտիզպանի, պահապանի համար, քանի որ նրանք ապրում էին հանգիստ։

3.Ինչի՞ց կարող էին դժգոհել, ի՞նչ կարող էին ցանկանալ

  • մանրավաճառը
  • Մանրավաճառը կարող էր դժգոհել, որ տուն չունի և ամենօր դրսում վաճառում է տարբեր իրեր, իսկ կցանկանար ունենեալ տուն։
  • պարտիզպանը
  • Պարտիզպանը կարող է դժգոհել, որ այդքան գործ է անում պարտեզում և շատ է հոգնում, իսկ նա շատ կցանկանար հանգստանալ։
  • պահապանը
  • Պահապանը կարող էր դժգոհել, որ ամբողջ գիշեր չի քնում և շատ է հոգնում, իսկ նա կցանկանար արձակուրդ ունենալ և հանգստանալ։

4.Ինչպե՞ս կբացատրես վերնագիրը:

Վերնագիր նրա մասին էր, որ տղան շատ է ուզում լինել իր շրջապատի մարդկանց փոխարեն։