Рубрика: Без рубрики

Կարդում ենք Չարենց.

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…
Ե. Չարենց

  1. Բացատրի՛ր այս տողերը՝ Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
    Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի:
    Այս տողերում գրված է, որ պետք է սիրել, հոգ տանել, խնամել աշխարհը և աշխարհը կլինի ավելի անուշ ու ցանկալի։
  2. Բացատրի՛ր բառերը՝ անհուն, գանգատ, հրճվանք:
    Անհուն-անծայր
    Գանգատ-դժգոհություն
    Հրճվանք-մեծ ուրախություն
  3. Բանաստեղծությունը վերնագիր չունի, վերնագրի՛ր:
    Ես բանստեղծությունը կվերնադրեի «Ինչքան աշխարհը սիրես «
  4. Բանաստեղծության տողերից մեկը դարձնել վերնագիր,այդ վերնագրով գրել շարադրություն:
    «Ինչքան աշխարհը սիրես «
    Մենք բոլորս աշխարհի մի մասնիկն ենք։ Աշխարհում արգելվում է կեղտոտել տարածքը և վնասել բնությունը։ Այդ պատճառով մեր դպրոցի սովորողները և ուսուցիչները շատ հաճախ մաքրում են դպրոցի տարածքը։ Սիրել աշխարհը նաև նշանակում է սիրել ընտանիքի անդամներին, ընկերներին, հարազատներին, կենդանիներին, նշանակում է սիրել ու ժպտալ մարդկանց, օգնել կարիքավորներին, խնամել բնությունը և պաշտպանել կենդանիներին։