Рубрика: English

The Dog and the Cat

Հովհաննես Թումանյան

Սիրելի սովորողներ, Հ.Թումանյանը հայտնի է ոչ միան որպես բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ, այլ նաև որպես թարգմանիչ։ Շատ են նաև թարգմանվել Թումանյանի ստեղծագործությունները։

Թումանյանին նվիրված մեր այս կարճաժամկետ նախագծում մենք ուսումնասիրելու ենք, հետազոտելու ենք անգլերեն թարգմանված իր աշխատանքներից մեկը։

The Dog and the Cat

Շունն ու կատուն

Рубрика: Հայոց լեզու, Գրականություն

Վահան Տերյան․ Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում

Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում,
Դու դեռ ապրում ես երազի նման.
— Բայց չէ՞ որ միշտ էլ երազ էր միայն
Պայծառ պատկերըդ այս անապատում…
Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել
Ես ամենուրեք քե՛զ եմ որոնում.
Դու, երազների լուսե օրրանում՝
Անո՛ւրջ, որ գուցե բնավ չես եղել…
Քեզ իմ կարոտի կսկիծն է վառել
Երազանքներում իմ նվիրական.
Իմ քույր, իմ դահիճ, իմ սուրբ սիրեկան,
Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել…