Рубрика: Ճամբարներ, Նախագծեր

Ճամբարային երրորդ շաբաթ

Այսօր ճամբարի երրորդ շաբաթվա առաջին օրն է։ Առաջին ժամին մենք թատրոնի փորձի էինք։ Մի ներկայացում ենք բեմադրել, որը այս շաբաթ պետք է ցուցադրեինք։ Փորձից ու մի քիչ խաղալուց հետո գնացինք պարի ընկեր Լաերտի մոտ։ Սովորեցինք Թագ Խանչալ պարը և պարեցինք Իշխանաց պարը։ Երեքշաբթի է։ Մեր ներկայացմանը մնացել էր մեկ օր։ Առավոտյան պարապմունքից հետո դասարանում խաղում էինք սեղանի խաղեր, իսկ հետո դահլիճում թատրոնի փորձ էինք անում։ Ընտրությունից հետո ընկեր Հասմիկի հետ վերջնական պատրաստեցինք մեր ատրիբուտները։
Այսօր մեր ներկայացման օրն է։ Շատերը լարված էին, ոմանք էլ արդեն փորձառու էին և վստահ։ Առավոտյան՝ մինչև սկսելը, փորձ արեցինք։ Ներկայացմանը շատ մարդ էր եկել։ Կարծում եմ՝ լարվածությունը չխանգարեց մեզ, որ այն լավ ներկայացնենք։ Ավարտից հետո գնացիք առևտրի, քանի որ պետք է պիցցա պատրաստեինք։
Ճամբարային այս երեք շաբաթներն էլ շատ հագեցած և հետաքրքիր են անցել։

Рубрика: Թատրոնի գործունեություն

«Խոզուկ Պեպպա»  Ծիածան

Դերերը կրկնօրինակեցին Միջին դպրոցի թատրոնի ընտրությամբ գործունեության խմբի սովորողներ Տաթև ՄամիկոնյանըՄարի Համբարչյանը և Աստղիկ Ալեքսանյանը:

Մուլտֆիլմն ամբողջությամբ կարող եք դիտել՝ այստեղ:

Թողարկող՝ Էլիզաբեթ Ադիկյան