Рубрика: Հայոց լեզու

Կարևոր արժեքներ

Աշխարհում կան շատ բաներ և շատ արժեքներ։ Ամեն մեկս ունի իր համար կարևոր արժեքներ։ Արժեք նշանակում է կարևորություն, նշանակություն։ Ինձ համար կարևոր արժեքները դա ոչ նյութական արժեքններն են։ Իմ աշխարհում ես կարևորում և արժեվորում եմ ընտանիքս , ընկերներիս, հայրենիքս այն ջերմությունը, որը ես ստանում եմ նրանցից։ Ես ամեն կերպով և միշտ փորձում եմ պաշտպանել իմ արժեքները, քանի որ առանց նրանց իմ գոյությունը անիմաստ կթվար։

Рубрика: Աշխարհագրություն

Բուսաբուծություն

Էկոլոգիա: Ծրագիր ~ Բարի գալուստ

Դասի հղում։

1․Որո՞նք են բուսաբուծության զարգացման նախադրյալները:․
Բուսաբուծությունը բնակչությանը ապահովում է բուսական ծագման բազմազան պարենամթերք, արդյունաբերությանըհումք, իսկ անասնապահությանը կեր: Բուսաբուծության զարգացման համար հարկավոր են բարենպաստ պայմաններ՝ բարենպաստ կլիմա, նաև շատ կարևոր են սերմերը, նրանց որակը:


2․Ի՞նչ կապ ունի բուսաբուծությունը տնտեսության մյուս ճյուղերի հետ:
Բուսաբուծությունը շատ կարևոր կապ ունի մյուս ճյուղերի հետ, քանի որ բուսաբուծությունը տալիս է բրինձ, ցորեն, որից պատրաստում են ալյուրից հաց։ Խաղողագործությունը նույպես կարևոր է այն տալիս է խաղող, որից պատրաստում են գինի, քացախ։


3․Ուրվագծաին քարտեզի վրա նշել հետևյալ բույսեր մշակող առաջատար երկրները.
Բրինձ-Չինաստան, Ճապոնիա, Կորեա, ցորեն-, բամբակ-ԱՄՆ, Մեքսիկա, թեյ-Չինաստան, Հնդկաստան, սուրճ կակաո-Աֆրիկա, Գանա, Մեքսիկա, խաղող-Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա, եգիպտացորեն-ԱՄՆ, Բրազիլիա, Արգենտինա, Չինաստան։

Рубрика: English

Vocabulary: Easter Day

Easter Day

a Christian religious holiday to celebrate Jesus Christ’s return to life after he was killed

Easter Bunny

An imaginary rabbit said to bring gifts to children at Easter

Easter eggs

1. A hard-boiled egg that is dyed and often decorated as part of the Easter celebration

2. An artificial egg, typically chocolate, given at Easter, esp. to children

Easter egg hunt

a game children play at Easter where they try to find hidden eggs

Resurrection

(in Christian belief) Christ’s rising from the dead

Easter basket

a basket full of gifts that the Easter bunny leaves

Easter Sunday

the day Easter is celebrated

Good Friday

The Friday before Easter Sunday, on which the Crucifixion of Jesus Christ is commemorated in the Christian Church. It is traditionally a day of fasting and penance

Jellybeans

a favorite Easter candy

The Last Supper

According to Christian belief, The Last Supper is the final meal that Jesus Christ shared with his Twelve Apostles in Jerusalem before his crucifixion.

Рубрика: Հայոց լեզու, Գրականություն, Գրքեր

Ջոն Գրին «Աստղերն են մեղավոր»

Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» վեպը կարծում եմ ամենահետաքրքիր, էմոցիոնալ, արագ կարդացվող վեպն է։ Գիրքը և ֆիլմը մի աղջկա մասին է, ով հիվանդ է քաղցկեղով։
16 ամյա Հեյզել Գրեյսը տառապում է վահանագեղձի քաղցկեղով։ Նա հաճախում է քաղցկեղով հիվանդների աջակցության խմբակ և դառնում խմբակի անդամ։ Այնտեղ նա հանդիպում է մի տղայի՝ Օգոստոս Ուոթերսին, որը հիվանդության պատճառով կորցրել էր իր ոտքը։ Նրանք ընկերանում են։ Նրանք իրար առաջարկում են իրենց սիրելի գրքերը և երկուսն էլ կարդում են մինչև իրենց հաջորդ հանդիպումը։ Նրանք շփվում են, ընկերանում և ինչպես ասում է գրքում <<Եվ մինչև նա կարդում էր, ես սիրահարվեցի. այնպես, ինչպես մենք սովորաբար քնում ենք՝ դանդաղ և հետո միանգամից>> այս մեջբերումն իմ ամենասիրելիերից է։

Հեյզելը հասկացավ, որ չի ցանկանում ցավ պատճառել Օգոստոսին իր մահից հետո։ Այդ մտածմունքների պատճառով նրա առողջական վիճակը լարվում է, բայց նա պետք է մեկներ Ամստերդամ Օգոստոսի հետ։ Այդ ամենը նրա ծնողների և բժիշկների համար անհանգտանալու առիթ դարձավ, քանի որ նրանք կարծում էին, որ ճանապարհորդությունը Հեյզելի համար ապահով չէր լինի։ Սակայն հետո նրան թույլ տվեցին գնալ Ամստերդամ։ Ամստերդամում Օգոստոսի հետ նա անցկացնում է իր ամենահետաքրքիր և երջանիկ օրերը։ Ճանապարհորդությունից հետո Օգոստոսը պատմում է Հեյզելին, որ վերջին հետազոտություններից պարզ է դարձել, որ իր քաղցկեղը կրկնվել է և տարածվել։ Մի քանի օր հետո երբ Օգոստոսի վիճակը վատանում է նա կանչում է Հեյզելին և Այզեքին իր նախապես պլանավորված հուղարկավորությանը, որտեղ Օգոստոսը պետք է լսեր նրանց խոսքերը, որ պատրաստվում էին ասել հուղարկավորությանը։ Ութ օր անց Օգոստոսը մահացավ։


Գիրքը կարդալուց ասես տպավորություն է կարծես դու ապրում ես հերոսների հետ, նրանց կողքին ես, նրանք էլ քո։ Այս գիրքը կարդալուց անբացատրելի բան ես զգում, այն շատ անսպասելի, հուզիչ և էմոցիոնալ է։ Շատ կուզեի, որ այն գրքի էջերը երբեք չավարտվեին։

Սիրել մեջբերումներ գրքից։

Եվ մինչև նա կարդում էր, ես սիրահարվեցի. այնպես, ինչպես մենք սովորաբար քնում ենք՝ դանդաղ և հետո միանգամից։
Ցավը ուզում է, որ իրեն զգան։
Իրական սերը ծնվում է դժվարին ժամանակներում։
Լավ ընկերներին դժվար է գտնել, և անհնար է մոռանալ։
Սիրել, նշանակում է կատարել խոստումը ցանկացած պարագայում։
Յուրաքանչյուրը պետք է ունենա իրականա սեր, որը կտևի առնվազն մինչև կյանքի վերջ։
Նրա աչքերն այնքան թափանցիկ կապույտ էին, որ թվում էր՝ կարող ես դրանց միջով նրա ներքինը տեսնել։
Նա այնքան գեղեցիկ է, որ չես հոգնում նրան նայելուց։
Դու չես որոշում այս աշխարհում քեզ ցավ կպատճառեն, թե ոչ, բայց կարող ես ընտրել, թե ով ցավ պատճառի քեզ։
Քո տունն այնտեղ է, որտեղ սիրտդ է
Մեղավորը մեր աստղերը չեն, այլ մենք՝ ինքներս։
Մարդկանց թողած հետքերը շատ հաճախ սպիներ են։