Рубрика: Պատմություն 9

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը:

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվել է 1915 թվականի մայիսի 24-ի ֆրանս-բրիտանա-ռուսական համատեղ Հռչակագրի հրապարակմամբ և վերսկսվել 1965 թվականից, երբ Ուրուգվայը պետականորեն առաջինը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

Սկսած 1915 թվականից տարբեր պետություններ ընդունել են բանաձևեր, որոնք դատապարտում են հայերի կոտորածը։

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ և միջազգային կազմակերպություննր։ Պաշտոնապես առաջինն ընդունել է Ուրու

գվայը 1965 թվականին։Իսկ 2021 թվականի Ապրիլի 24 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս պաշտոնապես ընդունեց Հայոց ցեղասպանությունը։Առաջին անգամ օգտագործելով 《Հայոց ցեղասպանություն》 եզրույթը։

Ասել է Ջո Բայդենը՝ «Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց կյանքը, ովքեր զոհվել են Օսմանյան դարաշրջանի Հայոց ցեղասպանության ժամանակ և հանձն ենք առնում կանխել նման վայրագության կրկնությունը»։

Ավստրիայի խորհրդարանի բոլոր վեց խմբակցությունները 2015 թվականի ապրիլի 22-ին մեկ րոպե լռությունից հետո ընդունել են համատեղ հայտարարություն՝ ճանաչելով ու դատապարտելով Հայոց ցեղասպանությունը։

Բուլղարիայի խորհրդարանը ձայների 157 կողմ և 36 դեմ հարաբերակցությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, ուր մասնավորապես նշված է, որ խորհրդարանը ճանաչում է 1915-1922 թվականներին Օսմանյան կայսրության՝ հայ ժողովրդի նկատմամբ գործած ցեղասպանությունը։ Բուլղարիայի խորհդարանը նաև ապրիլի 24-ը հռչակել է «հայ զոհերի հիշատակի օր»։

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը խորհրդարանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է. «Պետք է ճանաչել ցեղասպանությունը, որին ենթարկվեցին հայերը»

2019 թվականի ապրիլի 10-ին Իտալիայի խորհրդարանը 382 կողմ ձայնով հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:

Եվ շատ այլ երկրներ նույնպես ընդունեցին Հայոց ցեղասպանության ճանաչումը օրինակ՝ Գերմանիան, Դանիան, Բուլղարիան, Լեհաստանը, Կանադան և այլն:

Оставьте комментарий