Рубрика: Պատմություն 9

Վանի Աշխարհակալ տերությունը. Արգիշտի 1-ին: Սարդուրի 2-րդ

Արգիշտի I-ի օրոք Վանի տերությունն ընդգրկում էր Ուրմիա լճի հարավային ափերից մինչև Ջավախք գավառն ընկած տարածքը, Սևանա լճի ավազանից և Կուր հետից մինչև Մելիտեա և Թաբալ երկրները, Մասիուս և Կորդվաց լեռներից մինչև Ճորոխի ավազանը:

Սարդուրի II-ի օրոք Վանի տերությունն հյուսիսում հասնում էր Սև ծով՝ ներառելով Կուլխա երկիրը: Տերության հյուսիսարևելյան սահմանը հասնում էր Կուր գետին: Արևելքում տերության սահմանը հասնում էր Կասպից ծով, իսկ արևմուտքում՝ Փոքր Ասիա: Սարդուրի II-ը հարավում վերագրավեց Բաբելոնիան՝ ամրապնդելով սահմանը մինչև Պարսից ծոց, իսկ հարավ-արևմուտքում տիրեց Դամասկոսի թագավորությանը:

Արգիշտի 1-ի (Մ․թ․ա, 786) օրոք շատ կարևոր հենակետեր-քաղաքներ կառուցվեցին, նա հիմնեց բազմաթիվ նոր բնակավայրեր, դրանցից նշանավորը Էրեբունին էր (Ք․ա․ 782թ), և արդեն հետագայում Երևանը։ Դրանից վեց տարի անց նա Արարատյան դաշտում հիմնեց Արգիշտիխինիլին և դրանք դարձան հյուսիսային գլխավոր հենակետերը։

Նա, պայքարելով Ասորեստանի դեմ, իր գերիշխանությունն է հաստատում տարածաշրջանում։ Վանի թագավորությունը դառնում է առաջավոր Ասիայի հզորագույն տերությունը։

Ասորեստացիները արձանագրում են՝ <<Արգիշտի Ուրարտացու անունը ահարկու է որպես ծանր հողմ>> Ք․ա 782թ․-ին նա կառուցում է Էրեբունի քաղաքը։ <<Ես Արգիշտիս, Մենուայի որդին, որ հայակապ ամրոցը կառուցեցի և հաստատեցի Էրեբունի անունը>> Ք․ա 776թ․-ին հիմնադրեց Արգիշտիխիլի քաղաքը, որը հետագայում դարձավ Վանի թագավորության ռազմական, քաղաքական և տնտեսական կենտրոններից մեկը։

Оставьте комментарий