Рубрика: Ճամփորդություններ

Եռօրյա ճամբարի նախագիծ

Ճամփորդության վայր՝ Արատեսի դպրական կենտրոն

Նպատակը՝  Կրտսեր դպրոցի սովորողների-դասավանդողների եռօրյա ճամբարում դպրական կենտրոնում

  • Քայլք Եղեգիսում, Զորաց եկեղեցի
  • Լող
  • Սմբատաբերդի բարձունքի հաղթահարում
  • Մաթեմատիկան բնության գրկում․ նախագիծ
  • Ճամփորդությամբ ուսուցում
  • Նախնական աշխատանքներ՝ Սովորողներն իրենց բլոգներում հրապարակում են տեղեկություններ Արատեսի դպրական կենտրոնի մասին։ Համացանցից տեղեկություններ են փնտրում  Վայոց ձորի մարզի և Սմբատաբերդի մասին։Ճանապարհը՝ մեկնումը՝ հունիսի 28-ին՝ ժամը 09։00, Մայր  դպրոցից, Երևան-Զանգակատուն-Եղեգիս-Արատես երթուղով. վերադարձը՝ հունիսի 30-ին՝ ժամը 10։00:Հետդարձի ճանապարհը Վարդենյաց լեռնանցք, կանգառ Քարավանատանը,լող Սևանում

    Ճամփորդության պատասխանատուներ՝  Արշակ Մարտիրոսյան, Լուսինե Գասպարյան, Լուսինե Նազարյան, Գոհար Սմբատյան

    Անհրաժեշտ իրերի ցանկ՝

    • քնապարկ
    • երկարաթև գիշերազգեստ
    • ուսապարկ
    • լողազգեստ, սրբիչ
    • ջուր՝ անհատական շշով, թերմոսով
    • հագուստ 3 օրվա համար /նաև անձրևապաշտպան հագուստ/
    • սպորտային կոշիկներ՝ 2 զույգ /մեկը հագնում եք, մյուսը վերցնում ձեզ հետ/ հողաթափ
    • անհրաժեշտ գումար՝ 7000 դրամ
    • Առաջին օրվա  նախաճաշ, սնունդ՝  նախաճաշի բրդուճներ /չփչացող մթերքներ/, միրգ
    • Ջուր 1լ /ճանապարհի համար/
    • հարմար ուսապարկ՝ քայլարշավի ժամանակ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
    • Անհատական ճամփորդական սպասք
    • Աղբի տոպրակ, ձեռնոց
    • Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ՝ թաց և չոր
    • լապտեր
    • հեռադիտակ, կողմնացույց /ով ունի/
    • ինտելեկտուալ խաղեր, գիրք, շախմատ

    Ճամփորդության ընթացքը

    Օր առաջին

    09։00 Մեկնում Մայր դպրոցից

    1֊ին կանգառ՝ Տիգրանաշեն, Արարատը այդ դիտակետից

    2-րդ կանգառ՝ Արփայի հովիտ

    3-րդ կանգառ՝ Սմբատ իշխանի դամբարան

    4-րդ կանգառ՝ Հայկական խաչքարերի գերեզմանոց, շրջակա միջավայրի խնամք

    5-րդ կանգառ՝ Զորաց եկեղեցի/տեղաբնիկների ուղեկցությամբ/

    Մինչև 14:30 Արատես, իրերի տեղավորում

    14:30-15:30  ճաշ

    15: 30-17:00 ծանոթացում Արատեսի տարածքի հետ

    17:00-18:00  բարեկարգման աշխատանքներ

    18:00-20:00 Մաթեմատիկական նախագիծ բնության գրկում

    20:00-21:00 Ընթրիքի պատրաստություն

    21:00-22:00 թեյխմություն խարույկի շուրջ, ծիսական երգեր

    22:00- քուն

     

    Օր երկրորդ

    08:00- վերկաց

    08:30- նախավարժանք

    08:30-09:00 անձնական հիգիենա, անկողնու հարդարում, տարածքի կարգի բերում

    09:00-10:00  նախաճաշ

    10:00-12:00 մարզական խաղեր

    12:00-13:00 Քայլք դեպի Արատեսի վանական համալիր

    13:00-14:00  Ճաշ

    14:00-15:00 Հանգստի ժամ

    15:00-16:00 Բարեկարգման աշխատանքներ

    16:00-19:30 քայլարշավ դեպի Սմբատաբերդ Արտաբույքի սովորողների հետ

    19:30-20:30  վերադարձ Արատես, ընթրիք

    20:30-21:00 հանգստի ժամ

    21:00-22:00 սեղանի և ինտելեկտուալ խաղեր, զրույցներ

    22:00-քուն

    Օր երրորդ

    08։00-09։00 Վերկաց, հիգիենայի ժամ, մարմնամարզություն

    09։00-10։00 Նախաճաշ

    10:00 Վերադարձ

    Հետդարձի ճանապարհը Վարդենյաց լեռնանցքով, կանգառ Քարավանատանը, Արգիճի գետի շրջակա տարածքի մաքրման աշխատանքներ, լող Սևանում

    Մասնակիցների ցանկ

    1. Մանվելյան Ավետ(3-րդ դասարան)
    2. Հայրապետյան Դավիթ(3-րդ դասարան)
    3. Փիլիպոսյան Հայկ(3-րդ դասարան)
    4. Մանուկյան Գուրգեն(4-րդ դասարան)
    5. Կարապետյան Նարե(4-րդ դասարան)
    6. Մամիկոնյան Տաթև(4-րդ դասարան)
    7. Սարգսյան Հայկ(4-րդ դասարան)
    8. Գաբոյան Կորյուն(4-րդ դասարան)
    9. Գևորգյան Իշխան(4-րդ դասարան)
    10.  Հովսեփյան Մարկ(3-րդ դասարան)
    11. Վերմիշյան Անահիտ (7-րդ դասարան
    12. Այվազյան Եվա(3-րդ դասարան)
    13. Դանիել Թումասի(1-ին դասարան)
    14. Խաչատրյան Աշոտ(4-րդ դասարան)
    15. Մարտիրոսյան Գարիկ(5-րդ դասարան)
    16. Սոսյան Հակոբ(5-րդ դասարան)
    17. Կարեն Մարգարյան(7-րդ դասարան)

     

  • Դպրական կենտրոնի տարածքի ուսումնասիրություն

Оставьте комментарий