Рубрика: Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ

 

Այսօր մենք դասարանով գնացել էինք Արագածոտնի մարզ՝ Աղջկա բերդ կամ Կոշի ամրոց, որը 13-րդ դարի կառույց է: Դպրոցից շարժվեցինք ժամը 9:30, հասանք՝ 11:10-ին: Առաջինը պիտի գնաինք Աղջկա բերդ: Հաղթահարեցինք բարձրունքը. ճանապարհին շատ փշեր կային: Ամրոցը բարձրացանք մոտ 10 րոպեում: Տեղանքը շատ գեղեցիկ էր: Նկարվեցին, երգեցին Սոնա յարը, Անդաստանը և իջանք: Իջնելը ավելի կարճ տևեց: Այնտեղ մի տաղավար կար: Նստեցինք նախաճաշեցինք: Հետո մեզ մոտեցավ Սուրբ Գևորգ եկեղեցու պահակը,  բանալիները վստահեց մեզ,  մենք մտանք եկեղեցի: Եկեղեցում մոմ վառեցինք, երգեցինք:  Պապիկը պատմեց եկեղեցու մասին և ասաց, որ իր որդու հետ է կառուցել այդ եկեղեցին: Այնքան հետաքրքիր մարդ էր: Այդտեղից շարժվեցինք Արշակունիների դամբարան: Տեղը շատ հետաքրքիր էր, որովհետև այդ տարածքում ապրել էին Արշակունները: Էլի երգեցինք և գնացինք ագարան: Ագարակում որ մի կեդանի չկար, բայց մեծ-մեծ սիրուն քարեր կային, որոնք շատ գեղեցիկ էին: Շատ սիրուն եղանակ էր ու մեր օրն էլ շատ ուրախ և հետաքրքիր անցավ:

Рубрика: Ճամբարներ

Առաջին օրը ճամբարում

իիԵրեկ մեր ամառային ճամբարի առաջին օրն էր: Մենք ընտրեցինք այն ջոկատը, որը ինքներս էինք ուզում: Ես ընտրեցի ընկեր Հասմիկի ջոկատը: Լողավազանի մոտ ընդհանուր պարապմունք անելուց հետո ընկեր Հասմիկի ու ընկեր Շուշանի հետ գնացինք մեր դպրոցի ջերմոց՝ բույսերին խնամելու: Խնամեցինք մեր տնկած բույսերը: Նոր բույսեր էլ տնկեցինք:  Հետո արդեն լողի ժամն էր: Վազեցինք լողալու: Ամառային ճամբարի առաջին օրը շատ լավ և ուրախ անցավ:

 

Рубрика: Без рубрики

Կամակոր թագավորը թեսթ 8

Լինում է, չի լինում ̀ մի կամակոր թագավոր է լինում:Մի օր նա կանչում է իր երկրի բոլոր դեր□ակներին և հրամայում, թե ինձ համար մի այնպիսի վերմակ կարեք, որ հասակիս համեմատ լինի ̀ ոչ երկար, ոչ կարճ:Ոչ մի դերձակ չի կարողանում թագավորի հրամանը կատարել, բոլորի գլուխներն էլ կտրել է տալիս:
Օրերից մի օր թագավորի մոտ մի դերձակ է գալիս:
— Թագավորն ապրած կենա, -ասում է նա, — ես քո ուզած վերմակը կկարեմ:Ոչ երկար կլինի, ոչ կարճ:
— Լավ, — ասում է թագավորը, — բայց տես, եթե մի փոքր երկար եղավ կամ կարճ, իմացած լինես ̀ գլուխդ կտրելու եմ:
-Համաձայն եմ, թագավորն ապրած կենա, թե չկարողացա ̀ գլուխս կտրի:
Դերձակը գնում է մի վերմակ կարում, դիտմամբ էլ մի քիչ կա□ճ է անում:Տանում է, դնում թագավորի առաջ:Փեշի տակ էլ թաքուն մի ճիպոտ է պահած լինում:
-Թագավորն ապրած կենա, — ասում է դերձակը ̀ գլուխ տալով, — քո ուզած վերմակը կարել եմ:Տես ̀ կհավանե՞ս:
-Տեսնենք հասակիս հարմա՞ր է, թե՞ ավել- պակաս, — ասում է թագավորն ու պառկում թա□տին, վերմակը քաշում վրան:Վերմակը հազիվ ծնկներին է հասնում, ոտքերը բաց են մնում:
Դերձակն իսկույն փեշի տակից հանում է ճիպոտը և խփում թագավորի ոտքերին:
-Թագավորն ապրած կենա, — ասում է դերձակը, — ամեն մար□ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:
Թագավորն ամիջապես ոտքերն իրեն է քաշում, թաքցնում վերմակի տակ:
Կամակոր թագավորն այլևս ոչինչ չի կարողանում ասել:Նույնիսկ մեծ –մեծ նվերներ է տալիս ու ճանապարհ դնում հնագետ դերձակին:
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
դերձակներին
կարճ
թախտին
մարդ

2.Ի՞նչ է նշանակում դերձակ բառը.
Կարուձև անող:

3.Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
ա/ գլուխը դատարկ — հիմար, անխելք, տգետ
բ/ թև առնել — ոգևորվել, ոգեշնչվել
գ/ կողը հաստ – համառ, կամակոր, ինքնասածի
դ/ ձեռք մեկնել — ձեռքով անել, հեռանալ

4.Տրված բառերից ո՞րն է ածանցավոր.
ա/ օրերից
բ/ գլուխ ________________
գ/ թագավոր
դ/ ոչինչ

5.Ի՞նչ խոսքի մաս են տեքստում ընդգծված բառերը:
երկիր- գոյական

երկար-ածական

դերձակ-գոյական

ասել-բայ

6.Տեքստում ընդգծված նախադասաությունից դու՛րս գրիր երկու լրացում:
անմիջապես, վերմակի տակ:

7.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Լինում է, չի լինում ̀ մի կամակոր թագավոր է լինում:
Քո ուզած վերմակը կարել եմ: Տես ̀ կհավանե՞ս:

8.Կետադրի՛ր հետևյալ նախադասությունը.
Դերձակը հասկացավ, որ թագավորը հիմար է:

9.Օգտագործելով տրված բառերը ̀ լրացրու՛ առած-ասացվածքները.
ա/ Ծաղիկը ծաղկին նայելով է բացվում:
բ/Թթու է, թան չի, ամեն մարդու բան չի:
գ/Մեջք –մեջքի որ տանք, սարեր շուռ կտանք:
դ/Արջից վախեցողը անտառ չի գնա:

/ սարեր,չի գնա, մարդու, ծաղկին/

10.Ի՞նչն է ստիպում թագավորին նման հրաման արձակել:

Թագավորին ստիպում է իր կամակորությունը:

11.Ի՞նչ հնարամտության է դիմում դերձակը:

Դերձակը գնում է մի վերմակ կարում, դիտմամբ էլ մի քիչ կարճ է անում:Տանում է, դնում թագավորի առաջ: Փեշի տակ էլ թաքուն մի ճիպոտ է պահած լինում:

12.Ժողովրդական ո՞ր ասացվածքն է օգտագործված տեքստում:
Ամեն մարդ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:

13.Ուրիշ ո՞ր հեքիաթի հերոսին ես նմանեցնում թագավորին:
Ես նմանեցրեցի չախ չախ թագավորին ։

14.Կամակոր թագավորին պատժելու մի հնարք էլ մտածիր դու:
Ես կփակեյի մի սենյակում և նա կհասկանար, որ պետք չե լինել կամակոր:

15.Ի՞նչպես ինքդ կվերնագրեիր տեքստը:
Ես կվերնագրեի “եսասեր թագավորը:

Рубрика: Ճամփորդություններ

Աղջկա կամ Կոշի ամրոց

images

Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Կոշ (Կվաշ) գյուղից հյուսիս բլրի գագաթին գտնվում է մի ամրոց, որը կրում է բբԿոշ անունը, այն թվագրվում է 13-րդ դարով։ Ամրոցն ունի ուղղանկյուն, անկյուներով hատակագիծ, կառուցված է մաքուր տաշած տուֆի խոշոր քարերով, իսկ ստորին մասը՝ կոպտատաշ բազալտով։

Կոշ գյուղից հարավ խճուղու եզրին կանգուն է կարմիր տուֆից կերտված խաչքար-հուշարձան 1195 թվականին բարձրությունը 6,8մ։ Ըստ արձանագրության՝ նվիրված է Արագածոտի գավառը սելջուկյան թուրքերից ազատագրելուն։

 

Рубрика: Без рубрики

23.05.19

1. Գտեք նախադասությունների կոչականները և կետադրեք:
-Ես քեզ երբեք չեմ ների, Մարկո՛ս, քո այդ վատ արարքը չեմ մոռանա:
-Աղջիկնե՛ր, մի քանի վայրկյանից ավարտում եմ աշատանքս և կգամ ձեզ հետ:
— Դու՛ք, ամեն ինչ մոռացության եք տվել,անամոթնե՛ր
— Միայնակ զբոսնում ես, փոքրի՛կ, միթե չես վախենում ավազակներից:
-Սրիկանե՛ր, այդ ամենի համար դուք դեռ պատասխանեք տալու:
2. Ուրիշի ուղղակի խոսք կետադրեք:
-Գորտերը հպարտ հայտատարեցին.
-Մեր ճահիճից լավ տեղ աշխարհում չկա:
Տղան ծնողներին ասաց.
-Ես գնալու եմ հեռու երկիր և վերադառնալու եմ 10 տարուց:
Ուսուցչը զգուշացրեց սովորողներին.
-Եթե դուք շարունակեք ձեզ անկարգ պահել, խիստ նկատողություն կստանաք:
Ոստիկանը կանգնեցրեց վարորդին և տեղեկացրեց.
-Դուք գերեզանցել եք մեքենայի արագույթունը, որի համար պետք է տուգանվեք:
3. Հեղինակի խոսքը դրեք ուրիշի ուղղակի խոսքի սկզբում, մեջտեղում, վերջում և կետադրեք:
Նապաստակները սարսափած ասացին.
-Մոտերքում գայլ է հայտնվել, շտապեք ձեր ձագուկներին թաքցնել բներում:
-Մոտերքում գայլ է հայտնվել, շտապեք ձեր ձագուկներին թաքցնել բներում,-նապաստակները սարսափած ասացին:
-Մոտերքում գայլ է հայտնվել,-նապաստակները սարսափած ասացին,-շտապեք ձեր ձագուկներին թաքցնել բներում:

Թռչունները երգում էին.
-Շուտով գալու է գարունը, այլևս սառը ձյան տակ հացի փշուրներ չենք փնտրելու:
-Շուտով գալու է գարունը, այլևս սառը ձյան տակ հացի փշուրներ չենք փնտրելու,-թռչունները երգում էին:
-Շուտով գալու է գարունը,-թռչունները երգում էին,-այլևս սառը ձյան տակ հացի փշուրներ չենք փնտրելու:

Քույրը եղբորն ասաց.
-Այլևս չեմ օգնելու քեզ կատարել դասերդ, դու մեծ տղա ես և կարող ես ինքնուրույն ամեն ինչ հասկանալ:
-Այլևս չեմ օգնելու քեզ կատարել դասերդ, դու մեծ տղա ես և կարող ես ինքնուրույն ամեն ինչ հասկանալ,-քույրը եղբորն ասաց:
-Այլևս չեմ օգնելու քեզ կատարել դասերդ,-քույրը եղբորն ասաց,-դու մեծ տղա ես և կարող ես ինքնուրույն ամեն ինչ հասկանալ:

Рубрика: Без рубрики

«Արա Գեղեցիկ և Շամիրամ»

277171-1

Ասորեստանի թագուհին՝ Շամիրամը, շատ էր տանջվում անփոխադարձ սիրուց Հայաստանի տիրակալ Արա Գեղեցիկի հանդեպ: Բայց նրա բոլոր փորձերը գայթակղել Արա Գեղեցիկի սիրտը ապարդյուն էին: Բոլորին ում Շամիրամն ուղարկում էր Ասորեստանից շռայլ ընծաներով, Արան ետ էր ուղարկում: Դրա համար էլ, որ Շամիրամը պահեց իր հոգում մահացու ոխը: Քիչ անց նա հայտարարեց, որ պատերազմով է գալու Հայաստան, որպեսզի բռնի ուժով գրավի և երկիրը, և հպարտ թագավորին:

Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ սարի ստորոտից ոչ հեռու, մի զմրուխտագույն դաշտավայրում: Երեկոյան Ասորեստանի զինվորները սկսեցին ճնշել հայկական զորքերին: Այդ ժամանակ Շամիրամը հրամայեց գերի վերցնել հայ թագավորին: Բայց Արա Գեղեցիկի զինվորները որոշել էին՝ մահ կամ ազատություն: Նրանք նետվում էին գեղարդների վրա ու թույլ չէին տալիս, որ թշնամին մոտենա: Եվ հենց այդ ժամանակ Ասորեստանի թագուհու սիրեկաններից մեկը վիրավորեց թունավոր նետով հայ թագավորին. նա ուզում էր այդպիսով ազատվել գեղեցիկ մրցակցից:

Արա Գեղեցիկը մահացավ ճակատամարտի դաշտում, թունավոր նետի հասցրած վերքից: Շամիրամը հրամայեց գտնել ու բերել իր ոտքերի առաջ նրա մարմինը, որպեսզի վերջին անգամ կարողանա տեսնել այն  մարդուն, որը գերադասեց մահը իր՝ թագուհի Շամիրամի սիրուց : Ռազմիկները բերում էին իր մոտ մի սպանվածին մյուսի հետևից: Եվ ինչ-որ ժամանակ անց ամբողջ դաշտավայրը ծածկվեց Հայաստանի առաջնորդի փառավոր զինվորների մարմիններով: Սակայն չկար դրանց թվում Արա Գեղեցիկի մարմինը: Զինվորները կրկնում էին. «Առ, զննի. առ, զննի», որը նշանակում է. «դե նայիր, դե նայիր»: Թագուհին կանգնած էր քարացած, ու  արցունքները հոսում էին գետի նման:

Հայթագավորին գտնում են մի խումբ քաջամարտիկների մեջ սպանված։ Շամիրամը հրամայում է Արայի դին դնել ապարանքի վերնատանը։

Իսկ երբ գրգռված հայոց զորքը պատրաստվում է նորից մարտնչել Շամիրամի դեմ Արայի մահվան վրեժն առնելու համարար,Շամիրամն ասում է նրանց, որ հրամայել է իր աստվածներին լիզել նրա վերքերը և հարություն տալ թագավորին:

Շամիրամի հույսերն ի դերև են ելնում: Երբ դիակն սկսում է քայքայվել, Ասորեստանի թագուհին գաղտնի թաղում է Արային, իրփեսացուներից մեկին է տալիս Արայի հանդերձանքը և լուր է տարածում, թե արալեզները հարություն են տվել նրան։

Рубрика: Без рубрики

«Արտաշես և Սաթենիկ»

Ալանները կողոպուտի նպատակով ներխուժել էին Հայաստան։ Հայոց արքա Արտաշեսը դուրս էր եկել նրանց դեմ պատերազմի։ Ալանների ազգը փոքր-ինչ ետ է նահանջում և Կուր գետն անցնելով՝ հյուսիսային կողմից բանակ է դնում գետի ափին։ Արտաշեսը գալիս բանակում է գետի հարավային կողմում և գետը բաժանում է երկուսին։ Հայոց զորքերն, Ալանների որդուն բռնելով, տանում են Արտաշեսի մոտ, Ալանների թագավորը հաշտություն է խնդրում՝ խոստանալով տալ ինչ ցանկանա։ Արտաշեսը չի համաձայնում ետ վերադարձնել պատանուն, պատանու քույրը գալիս է գետի ափը և թարգմանների միջոցով ձայն է տալիս Արտաշեսի բանակը.

Aquote1.png Քե՜զ եմ ասում, քա՜ջ այր Արտաշես,
Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,
Եկ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝
Տո՜ւր պատանուն,
Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ դյուցազուն
Այլ դյուցազունների զավակներին զրկեն կյանքից
Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն
Եվ հավերժ թշնամություն
Երկու քաջ ազգերի մեջ հաստատեն
Aquote2.png

Արտաշեսը, լսելով այդպիսի իմաստուն խոսքեր և տեսնելով գեղեցիկ արքայադստերը, սիրահարվում է նրան։ Նա անմիջապես իր դայակ Սմբատ Բագրատունուն ուղարկում է ալանների թագավորի մոտ՝ խնդրելու Սաթենիկի ձեռքը։ Ալանաց թագավորը, ըստ իրենց սովորության, գլխագին է պահանջում դստեր համար, որի պատճառով Արտաշեսը որոշել է փախցնել Սաթենիկին.

1257278872 artashes-i-satenik.jpg

Aquote1.png Հեծավ արի արքա Արտաշեսը գեղեցիկ Սևուկ նժույգը
Եվ հանեց ոսկեօղ շիկափոկ պարանը
Եվ որպես սրաթև արծիվ անցկացավ գետը
Եվ նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը,
Գցեց մեջքը ալանաց օրիորդի
Եվ շատ ցավեցրեց մեջքը փափուկ օրիորդի՝
Արագ հասցնելով նրան իր բանակը։
Рубрика: Без рубрики

Արտաշես և Արտավազդ

Ըստ ավանդազրույցի՝ երբ մահացել է Արտավազդի հայրը՝ Արտաշես Ա թագավորը, հեթանոսական սովորության համաձայն, կատարվել են բազմաթիվ զոհաբերումներ։ Գահաժառանգ Արտավազդը սրտնեղելով՝ հորն ասել է․ «Մինչ դու գնացեր եւ զերկիրս ամէնայն ընդ քեզ տարար, Եւ աւերակացս որպէ՞ս թագաւորեմ», որի համար Արտաշեսն անիծել է որդուն, ասելով՝ «Եթէ դու յորս հեծցես յԱզատն ի վէր ի Մասիս, զՔեզ կալցին քաջք, տարցին յԱզատն ի վէր ի Մասիս. Անդ կայցես Եվ զլոյս մի՛ տեսցես։»։

Ըստ Մովսես Խորենացու՝ Արտավազդը շղթայված բանտված է Մասիսի մի քարանձավում, և դարբինների անընդհատ կռանահարության ձայնից ամրանում են նրա շղթաները, որպեսզի նա չկարողանա դուրս գալ։

Ըստ Եզնիկ Կողբացու՝ հին հայերն Արտավազդին վերագրել են նաև դրական հատկանիշներ։ Նրանք հավատացել են, որ կգա ժամանակ, երբ աշխարհի գոյության սպառնալից պահին Արտավազդը կխորտակի իր կապանքները, կմարտնչի չարի դեմ և կհաղթանակի։ Զրույցում Արտավազդի նմանության գծեր ունի հայկական էպոսի՝ «Սասնա ծռերի» հերոս Փոքր Մհերի հետ։

Рубрика: Без рубрики

Հարցազրույց Աստղիկից

-ի՛նչն է ամենակարևորը կթահամալիրում- սովորելը:
-ի՞նչն ես ամենից շատ գնահատում- իմ դպրոցը:
-ինչը չես հավանում- հեծանիվները:
-ի՞նչ կուզենայիր, որ փոխվեր- ես կուզեի ոչինչ չփոխվեր:
-կրթահամալիրի զարգացումը ինչպե՞ս ես տեսնում՝- շատ լավ, ես շատ եմ  սիրում կրահամալիրը
-ի՞նչը պետք է զարգանա ըստ քեզ-լողավազանը լինի ավելի մեծ և նայև հեծանիվները: