Рубрика: Գրականություն

Մթնաձոր

Կարդա՛ Բակունցի ,,Մթնաձոր,, պատմվածքը և պատասխանի՛ր հարցերին։ 

1․Անծանոթ բառերը դուրս գրի՛ր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Թավուտ-խիտ թփերով ու մացառներով պատված տեղ, բրածո-փորելով հանված, բերդան-հին տիպի միալից հրացան, :
2․Նկարագրի՛ր Մթնաձորի բնությունը, կենդանական աշխարհը:
Հեղինակը Մթնաձորը շատ գեղեցիկ նկարագրում էր և ասում էր, որ այնտեղ ոչ մի մարդու ոտք չի դրվել անտառև կենդանիները իրանց շատ ազատ և հանգիստ են զգում Մթնաձորում։ Մթնաձորի սարերը բարձր են ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին։
3․Բնութագրի՛ր Պանինին, ի՞նչ էին պատմում նրա մասին, ինչպիսի՞ն էր նա իրականում:
Պանինը անտառի անտառապահն էր և նաև որսորդ էր։ Վեց շուն ուներ, մեկը մյուսից կատաղի։ Շների հետ որսի էր գնում Մթնաձոր։ Նա շատ էր սիրում որս անել դա իրա կյանքի մի մասն էր, բայց նա երբեք իր որսած մսից չեր ուտում այլ կերակրում էր իր շներին։ Նրա մասին կային խոսակցություներ, որ նա սպա է եղել և մարդ է սպանել՝ նաև իր կնոջը։
4․Ավու հետ պատահածի համար ո՞ւմ կամ ի՞նչն ես մեղավոր համարում:
Ավին լավ որսորդ էր։ Տան ապրուստի մի մասը նա որսով էր հոգում։ Ես երկուսին էլ մեղավոր եմ համարում, քանի որ Ավին չպետք է գողություն աներ, իսկ Պանինն էլ չպետք է այդքան դաժան վարվեր կենդանու հետ, քանի որ անտառի և ոչ մի արջ Պանինի տուգանքի գինը չուներ։

Оставьте комментарий