Рубрика: Քիմիա 9

Քիմիա

1. Ինչո՞վ են իրար նման և ինչո՞վ են միմյանցից տարբերվում հալոգենները:
Նմանություններ:
Հալոգենները VII խմբի գլխավոր ենթախմբի տարրերն են: Հալոգենների ատոմներն արտաքին էլեկտրոնային շերտում 7 էլեկտրոն են պարունակում: Հալոգենները ոչ մետաղներ են: Ուժեղ օքսիդացնողներ են:
Հալոգենները միմյանցից տարբերվում են նրանով, որ միացություններում ունեն տարբեր օքսիդացման աստիճան: Հալոգենների քիմ. ակտիվությունը կարգաթվի մեծացման հետ թուլանում է:

2. Հակիրճ նկարագրեք հալոգենների կարևորագույն  միացությունները:
Հալոգենները ջրածնի հետ փոխազդելով՝ առաջացնում են հալոգենաջրածիններ: Հալոգաջրածնական թթուներն են՝ HF, HCI, HBr, HJ: Հալոգենները թթվածնի հետ անմիջականորեն չեն փոխազդում: Հալոգենները թթվածնի հետ առաջացնում են օքիսիդներ: Հալոգենների առաջացրած օքսիդներին համապատասխանում են թթուները:

3. Կարգաթվի մեծացմանը զուգնթաց՝ ինչո՞ւ և ինչպե՞ս են փոխվում հալոգենների հատկությունները:
Հալոգենների քիմ. ակտիվությունը կարգաթվի մեծացման հետ թուլանում է: Հալոգենները ուժեղ օքսիդացնողներ են, ընդ որում խմբում կարգաթվի մեծացման հետ օքսիդացնող հատկությունը թուլանում է:

4. Ի՞նչ վալենտականություններ կարող է դրսևորել բրոմն ավելի մեծ էլեկտրաբացասկանությամբ քիմիական տարրերի հետ միացություններ առաջացնելիս: Պատասխանը հիմնավորեք՝ համապատասխան քվանտային բջիջները պատկերելով և բրոմի ատոմի՝ հիմնական վիճակից գրգռված վիճակներին անցումը ցուցադրելով:

5. Ո՞ր տարրը վերականգնող հատկությունների երբեք չի դրսևորում, ինչո՞ւ:
Բոլոր հալոգենները, բացի ֆտորից, ցուցաբերում են վերականգնող հատկություններ: Ֆտորի ատոմի արտաքին էներգիական մակարդակում թափուր օրբիտալներ չկան:

6. Հալոգենաջրածնական թթուներից ո՞րը չի կարելի պահել ապակե անոթում, ինչո՞ւ:
Հիդրոհալաթթուները երկուական թթուներ են, որոնք կազմված են ջրածնից և հալոգեններից մեկից (ֆտոր, քլոր, բրոմ, յոդ): Դրանցից հիդրոֆլորաթթուն (HF) այն հիդրոհալաթթունն է, որը հնարավոր չէ պահել ապակե տարայի մեջ: Դրա պատճառն այն է, որ հիդրոֆտորաթթուն փոխազդում է ապակու հետ, մասնավորապես, ապակու սիլիցիումի երկօքսիդի (SiO2) բաղադրիչի հետ՝ առաջացնելով սիլիցիումի տետրաֆտորիդ (SiF4) և ջուր (H2O): Այս ռեակցիան թուլացնում է ապակին՝ հանգեցնելով դրա կոռոզիայի և հնարավոր կոտրման:

7. Հալոգենաջրածնկան թթուներից որի՞ դիսոցման աստիճանն է ամենամեծը, և որի՞նը՝ ամենափոքրը: Ինչո՞ւ:
Հալոգենաջրածնական թթուներն են՝ HF, HCI, HBr, HJ: HJ դիսոցման աստիճանը ամենամեծն է:

8. Ինչպիսի՞ն է քիմիական կապը հալոգենների և հալոգենաջրածինների մոլեկուլներում:
Հալոգենաջրածինների մոլեկուլում քիմ. կապը կովալենտ բևեռային է, որը առաջանում է ջրածնի և հալոգենի արտաքին էներգիական մակարդակի էլեկտրոնների զույգման հաշին:

9. Դասավորեք հետևյալ թթուները՝ ըստ ուժի նվազման:
ա. HBrO,     HBrO2,      HBrO3,    HBrO4
HBrO4 > HBrO3 > HBrO2 > HBrO

բ. HBrO3,       HClO3,     HJO3
HClO3 > HBrO3 > HJO3

գ. HCl,         HF,       HJ,      HBr
HCl > HBr > HF > HJ:

Էջ 51

2563_51_1_471d97d.jpg

1. Ինչպիսի՞ն է քլորի վալենտային շերտի էլեկտրոնային կառուցվածքը:

Оставьте комментарий