Рубрика: Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ

 

Այսօր մենք դասարանով գնացել էինք Արագածոտնի մարզ՝ Աղջկա բերդ կամ Կոշի ամրոց, որը 13-րդ դարի կառույց է: Դպրոցից շարժվեցինք ժամը 9:30, հասանք՝ 11:10-ին: Առաջինը պիտի գնաինք Աղջկա բերդ: Հաղթահարեցինք բարձրունքը. ճանապարհին շատ փշեր կային: Ամրոցը բարձրացանք մոտ 10 րոպեում: Տեղանքը շատ գեղեցիկ էր: Նկարվեցին, երգեցին Սոնա յարը, Անդաստանը և իջանք: Իջնելը ավելի կարճ տևեց: Այնտեղ մի տաղավար կար: Նստեցինք նախաճաշեցինք: Հետո մեզ մոտեցավ Սուրբ Գևորգ եկեղեցու պահակը,  բանալիները վստահեց մեզ,  մենք մտանք եկեղեցի: Եկեղեցում մոմ վառեցինք, երգեցինք:  Պապիկը պատմեց եկեղեցու մասին և ասաց, որ իր որդու հետ է կառուցել այդ եկեղեցին: Այնքան հետաքրքիր մարդ էր: Այդտեղից շարժվեցինք Արշակունիների դամբարան: Տեղը շատ հետաքրքիր էր, որովհետև այդ տարածքում ապրել էին Արշակունները: Էլի երգեցինք և գնացինք ագարան: Ագարակում որ մի կեդանի չկար, բայց մեծ-մեծ սիրուն քարեր կային, որոնք շատ գեղեցիկ էին: Շատ սիրուն եղանակ էր ու մեր օրն էլ շատ ուրախ և հետաքրքիր անցավ:

Оставьте комментарий